Ադրբեջան

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը․ ադրբեջանական  ԶԼՄ-ներ

Ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Բալադջարի կայարանից Հայաստան է ուղարկվել 479 տոննա դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն։ Այսօրվա դրությամբ՝ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AИ-92 տեսակի բենզին և 2955 տոննա AИ-95 տեսակի բենզին»,- նշում են լրատվամիջոցները։

Միաժամանակ, Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 27 հազար տոննա հացահատիկ, 4000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում