Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով քրեական վարույթ է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու գործով քրեական վարույթ է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված»,-«Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ 

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։ 

 

Հայերեն

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները