Աշխարհ

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ

Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի և նրա X ընկերության դեմ, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 7-ին հայտնել է ֆրանսիական Monde թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։

Հոդվածում նշվում է, որ Փարիզի դատախազությունը մայիսի 6-ին նախնական հետաքննություն է սկսել X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) մայր ընկերության, դրա ղեկավար Իլոն Մասկի և մինչև 2025 թվականի ամառը գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Լինդա Յակարինոյի դեմ։

Ապրիլին Մասկը չէր ներկայացել Փարիզի դատախազություն՝ X-ի դեմ հետաքննության շրջանակում ցուցմունք տալու համար։ Իսկ փետրվարին խուզարկություններ էին կատարվել Ֆրանսիայի նրա գրասենյակներում։

2025 թվականի հուլիսին Փարիզի դատախազությունը հետաքննություն էր սկսել X-ի դեմ՝ ալգորիթմերի ենթադրյալ մանիպուլյացիայի կասկածանքով։ Հետագայում հետաքննությունն ​​ընդլայնվել էր X-ի հարթակում աշխատող Grok չաթբոտի դեմ հայտարարությունների առնչությամբ՝ սեռական բնույթի ֆեյքեր ստեղծելու մեղադրանքներով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում