ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ

2 րոպեի ընթերցում

Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու նպատակով ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը պատժամիջոցների ենթարկված անձանց անվանացանկում ներառել է Իրաքի նավթի փոխնախարար Ալի Մաարիջ ալ-Բահադլիի անունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։

«Պատժամիջոցներն առնչվում են այդ թվում ալ-Բահադլիին, որը չարաշահում է իր պաշտոնական դիրքը՝ նպաստելու նավթի զարտուղի վաճառքին, որպեսզի եկամուտ ապահովի իրանական ռեժիմի և Իրաքում նրա դաշնակից խմբավորումների համար»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Ամերիկյան կողմի տեղեկություններով՝ ալ-Բահադլին տարիներ շարունակ նպաստել է իրանական նավթի անօրինական փոխադրող Սալիմ Ահմեդ Սաիդին, «Ասաիբ Ահլ ալ-Հաք» խմբավորման և Իրանի հարստացմանը։

Պատժամիջոցներն առնչվում են նաև երկու զինյալ խմբավորումների երեք բարձրաստիճան անդամների, ինչպես նաև իրաքյան չորս նավթային ընկերությունների։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերահաստատել է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու իր մտադրությունը, այդ թվում՝ նավթի առևտրում Իրանին աջակցող արտասահմանյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջոցով:

 

Հայերեն Русский

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները