Հայաստան

Արարատի մարզային քննչական վարչության պետն ու Վեդիի քննչական բաժնի պետն ազատվել են պաշտոններից

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզային քննչական վարչության պետն ու Վեդիի քննչական բաժնի պետն ազատվել են պաշտոններից

Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Լրատվամիջոցները հայտնում են, որ ազատումները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի ոչ պատշաճ քննության հետ:

Ավելի վաղ պաշտոններից ազատվել էին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը:

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։ 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում