Մայիսի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 մայիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ից ԱԺ 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10։00-ից Սյունիքի մարզի Գորայք համայնքից կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը։

Ժամը 10:00-ին Ազգային Ժողովի շենքի առջև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ԱԺ շենքի առջև, որտեղ տեղի կունենա կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը։ Իսկ երեկոյան 19։00-ին՝ Հաղթանակի զբոսայգում (Մայր Հայաստան հուշարձանի մոտ) տեղի կունենա օրն ամփոփող հիմնական միջոցառումը։

Ժամը 11:00-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից /Բաղրամյան 1/ կմեկնեն Երասխ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես մեկնարկում է իր նախընտրական քարոզարշավը Երասխից։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխումը Երևան-Երասխ-Երևան ուղղությամբ։ 094 343605:

Ժամը 11:00-ին Գոշավանքում կմեկնարկի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Ժամը 12:30-ին՝ Իջևան և հարակից գյուղեր՝ Աչաջուր, Ազատամուտ:

Ժամը 12:00-ին /վայրը նշված չէ/ տեղի կունենա Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ծրագրի պաշտոնական ներկայացման արարողությունը և մամուլի ասուլիսը։ Համար էլ չկա:

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա Ազգային-ժողովրդավարական բևեռի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ձևաչափով։

Ժամը 18:00-ին Էջմիածնի «Անմար կրակի» հրապարակից կմեկնարկի «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի փոքր դահլիճում անվանի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեի ծննդյան 100-ամյակի առթիվ տեղի կունենա միջոցառում-ցուցադրություն։ Միջոցառման շրջանակում կբացվի գրականության, լուսանկարների և անձնական իրերի ցուցադրություն, որը հնարավորություն կտա վերաարժևորելու Մետաքսեի ստեղծագործական ուղին և նրա թողած մշակութային ժառանգությունը։

Ժամը 14:00-ին «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված իսլանդացի քանդակագործ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագրով անհատական ցուցահանդեսին: Բանախոսներ՝ «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյան, ՀՀ-ում Իսլանդիայի Հանապետության պատվո հյուպատոս Լևոն Հայրապետյան, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյան, Իսլանդիայի անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիր, Իսլանդիայի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Թարհալուր Էյթորսոն: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 11-ին, «ՀայԱրտ» կենտրոնում: Նախագծի իրականացմանը աջակցել են Իսլանդիայի կառավարությունը և Հայաստանում Իսլանդիայի պատվավոր հյուպատոսությունը։ 

Ժամը 19:30-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի կունենա Մ.Վիշնիեկի «Կնոջ մարմինը որպես պատերազմի դաշտ» ներկայացման առաջնախաղը։ Մ.Վիշնիեկ, դրամա: 

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը