Քաղաքականություն

Փաշինյանը կարևորել է ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունները բացառելուն ուղղված զգոնությունը չթուլացնելը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորել է ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունները բացառելուն ուղղված զգոնությունը չթուլացնելը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամենամեծ առաջնահերթությունները կլինեն դրանք միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելը՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության մայիսի 7-ի հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ից մեկնարկող քարոզարշավի և խորհրդարանական ընտրությունների թեմային։

«Իհարկե, մինչ այս պահը մեր իրավապահներն ահռելի աշխատանք են իրականացրել, բայց նաև պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվի ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա»,-ընդգծել է Փաշինյանը՝ կարևորելով նաև քարոզարշավի ընթացքի օրինականության ապահովման ուղղությամբ իրավապահների ուշադրությունը։

Ըստ վարչապետի՝ առկա են բոլոր նախադրյալները ընտրությունները պատշաճ մակարդակով և ժողովրդավարության բոլոր կանոններին ու ստանդարտներին համապատասխան անցկացնելու համար՝ ապահովվելով ՀՀ բոլոր քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն ու արձանագրումը, ինչպես նաև մտքերի, գաղափարների, ծրագրերի մրցակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում