Մայիսի 7-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 մայիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կշարունակվի հերթական նիստը։

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: Կից՝ օրակարգի հղումը. https://www.yerevan.am/hy/announcement/haytararowt-yown-497/ 

Ժամը 15:00-ին ԿԸՀ վարչական շենքում մամուլի ասուլիսով հանդես կգա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Թեման՝ նախընտրական քարոզչության կանոններ: ԿԸՀ շենք գալու համար հավատարմագրում պետք չէ, պարզապես ներկայացուցիչները պետք է ունենան իրենց ԶԼՄ-ն հավաստող վկայականներ:

Ժամը 15:00-ին Ռադիոտանը /Ալեք Մանուկյան 5, 3-րդ հարկ/ Հանրային ռադիոն հրավիրում է մասնակցելու Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ պաշտոնական մամուլի բեյջով (լրատվամիջոցի կնիքով կամ թղթակցի ID քարտով): Հեռ: 099 79 89 82:

Նախարարություններ

Ժամը 16։00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե` Արշակունյաց պողոտա 28) կմեկնարկի «Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսություն-2026» խորագրով աշխատաժողովը:Աշխատաժողովի բացմանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:Միջոցառումը համախմբելու է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային ոլորտի առանցքային դերակատարներին՝ քննարկելու ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության իրականացման ընթացքը, Հայաստան–ԵՄ մշակութային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև մշակութային տուրիզմին, ստեղծարար կրթությանն ու մշակութային նախաձեռնությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Կներկայացվի նաև ԵՄ կողմից մշակույթի ոլորտին ցուցաբերվող և նախատեսվող աջակցությունը։Քննարկումներին կմասնակցեն ոլորտային կառույցների և ծրագրերի ներկայացուցիչներ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:30-ին «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 4/2) տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, պատգամավորւթյան թեկնածուներ՝ Կարպիս Փաշոյանի, Շուշան Ավագյանի մասնակցությամբ ասուլիսը։ Ասուլիսի ժամանակ մասնակիցները կներկայացնեն քարոզարշավի ժամանակ տարածվելիք մի շարք պրոդուկտները և կխոսեն կուսակցության հետագա անելիքների մասին։ +37498474816:

Ժամը 12:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Քըրքորյան» դահլիճում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի շնորհանդեսը:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 14:00-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում (Երկանյան սրահ, 2-րդ հարկ, 216 սենյակ) տեղի կունենա լիբանանցի գործարար եւ հեղինակ Նիկոլաս Աբու Ֆեյսալի «Հայաստան. մահ եւ վերականգնված կյանք» գրքի շնորհանդեսը՝ կազմակերպված Լիբանանի դեսպանատան կողմից։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի երկու քննարկում՝ 1. Թեմա՝ «Մամուլի ազատության նահանջը. պատճառները»։ Բանախոսներ՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյան, Ampop.am մեդիա հարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյան: 2. ժամը 13:00-ին՝ Թեմա. «Ընտրությունները խոցելի խմբերի համար և ԶՈՒ-ում»: Բանախոսներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյան:

Մշակույթ

Ժամը 12:15-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում՝ կոմպոզիտորի շիրմի մոտ, կկայանա խնկարկման արարողություն՝ նվիրված կոմպոզիտորի հիշատակին։ Մայիսի 7-ը Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է։ Կհնչի Լևոն Խոջա-Էյնաթյանի «Թաղման երգ»՝ «Անմոռանալի ուսուցիչ Ալ.Սպենդիարյանի պայծառ հիշատակին» (1928 թ.) ստեղծագործությունը (առաջին անգամ՝ 98 տարի անց): Կատարում է «Վասիլի Կանդինսկի» քառյակը։

Ժամը 18:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում (Երևանի քաղաքապետարան, Արգիշտի փ.1/1) Երևանի «Պոնտի» հունական համայնքի և ԵՊՀ Հունագիտության կենտրոն-գրադարանը կազմակերպում է «Հունաստանը իմ աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի տարբեր քաղաքացիների կողմից ներկայացված լուսանկարները, որոնք իրենց պատկերներով և զգացողություններով բացահայտում են Հունաստանը՝ նրա բնությունը, մշակույթը և պատմական ժառանգությունը։ Երևանի «Պոնտի» հունական համայնք:

Ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա Ստաս Նամինի «Ծաղիկներ» (Цветы) խմբի մեծ հոբելյանական համերգը։

Հայերեն Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26