Տնտեսություն

Ռուսաստանից պարարտանյութի և հացահատիկի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանով Հայաստան կուղարկվի

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից պարարտանյութի և հացահատիկի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանով Հայաստան կուղարկվի

Պարարտանյութի և հացահատիկի ևս մեկ խմբաքանակ մայիսի 6-ին Ռուսաստանից կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Report-ը տեղեկացել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ից։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, մոտ 2,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։

Նավթամթերքի արտահանումը Ադրբեջանից Հայաստան նույնպես շարունակվում է։ Մինչ օրս Հայաստան է մատակարարվել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում