1 րոպեի ընթերցում
Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկի մոտակայքում մայիսի 5-ին, ժամը 15։34-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են երկու «Ford», «Tesla», «Nissan» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և երեք տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային։