Մայիսի 6-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

6 մայիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին ԱԺ նիստերի դահլիճում կլշարունակվի հերթական նիստը։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 14։00-ին Դվին հյուրանոցի Կարս սրահում (Երևան, Պարոնյան փող., 40 շենք) տեղի կունենա Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն։

Ժամը 16։00-ին Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում (Սայաթ-Նովա 19) տեղի կուեննա հայ-ղազախական փորձագիտական ​​կլոր սեղան։ Քննարկմանը կմասնակցի նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանը։ Թեմա՝ Ղազախստան-Հայաստան համագործակցությունը և դրա ազդեցությունը տարածաշրջանային կայունության ամրապնդման վրա։

Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ,

«Փրո Փոուզ» կենդանապաշտպան ԲԿ

Մամուլի ակումբներ

ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝  «19 քաղաքական միավոր. քանակ կա՛, իսկ որա՞կ» թեմայով։ 

Բանախոսներ՝ Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ:

Որքանո՞վ է կայացած Հայաստանում կուսակցական համակարգը։

Ի՞նչ գործոններով է պայմանավորված քաղաքական կարճաժամկետ նախագծերի առաջացումը։

Ինչպե՞ս  ընտրողը հասկանա՝ ով ով է։   

Կարո՞ղ  է մեդիան արհեստականորեն  «մեծացնել»  փոքր ուժերին կամ «փոքրացնել» մեծերին:  

Կքննարկենք այս և թեմային առնչվող այլ հարցեր: 

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։ 

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը