Եմենի ափերի մոտ զինված անձինք նավթատար տանկեր են առևանգել

1 րոպեի ընթերցում

Եմենի ափերի մոտ առևանգվել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավթատարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնել է տեղական ափային պահպանությունը։

«Եմենի հարավ-արևելքում գտնվող Շաբվա քաղաքի ափերի մոտ զինված անձինք բարձրացել են «M/T EUREKA» նավթատարը և ուղղություն վերցրել դեպի Ադենի ծոց՝ Սոմալի», - հայտնել է ափային պահպանությունը։

Նավը որոնելու համար ուղարկվել են պարեկային նավակներ և համակարգման նպատակով կապ է հաստատվել Ադենի ծոցի միջազգային գործընկերների ու համապատասխան մարմինների հետ։

Նշվում է, որ տանկերի գտնվելու վայրը հաջողությամբ որոշվել է և սկսվել է փրկարարական գործողություն։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres