Ապրիլի 30-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 ապրիլ,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11։00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության նիստը։

ՀՀ նախարարություններ 

Ժամը 12։00-ին  DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոցի «Միլանո» սրահում (հասցե՝ ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 4/2 շենք) տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրվան նվիրված՝ «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով համաժողովը։ 

Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից` «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ: 

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու և լուսաբանելու միջոցառումը։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Բռնությունը՝ Զինված ուժերում. պետության պատասխանատվությունը» թեմայով։

 Բանախոսներ՝

- Վանուհի Կարապետյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ,

- Աննա Մելիքյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:

Ժամը 13:30-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Խնդիրներ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։

 Բանախոսներ՝

Սերգեյ Գաբրիելյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար:

Դիտորդների խմբի անդամներ՝

Արման Սահակյան, Շուշան Խնկոյան, Մհեր Կարագոզյան:

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Մշակույթ

Ժամը 18։30-ին Հայաստանի ազգային պատկերասրահը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու Արշիլ Գորկու ստեղծագործության  ներկայացմանը և «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. Նոր ձեռքբերում» ցուցահանդեսի շրջայցին:

Ժամը 19։30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։ Երաժշտական ծրագրի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի հանրահայտ «Կարմեն սյուիտ»-ն է:

 Ժամը 20:30-ին  «Ռեհան» ռեստորանում (Իսահակյան 46/1) տեղի կունենա Վիգեն Ջակոկաջյանի՝  «Երբ ծաղկում է ծիրանենին»  գրքի շնորհանդեսը:  Սպասվում է  հրաշալի երևանյան երեկո՝ 1970-ականների ոճով։ Երևանյան ռիթմեր, երևանյան բուրմունք, հաճելի մթնոլորրտ:Կազմակերպիչներ՝ Newmag հրատարակչություն, «Շարմ» ընկերություն, «Վերածնունդ»  հիմնադամ։ 

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը