Իրան

«Այլևս ոչ մի պրն Բարի տղա». Թրամփը զենքը ձեռքին լուսանկար է հրապարակել

1 րոպեի ընթերցում

«Այլևս ոչ մի պրն Բարի տղա». Թրամփը զենքը ձեռքին լուսանկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում լուսանկար է հրապարակել՝ զենքը ձեռքին և «ավիատոր» արևային ակնոցով։ Նա նաև նախազգուշացում է արել Իրանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Նկարը վերնագրված է այսպես՝ «Այլևս ոչ մի պրն Բարի տղա»։

Իսկ գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանը պետք է շտապի միջուկային ծրագրից հրաժարվելու մասին համաձայնություն կնքելու հարցում։

«Իրանը չի կարողանում հավաքել իրեն։ Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու մասին համաձայնագիր։ Լավ կանեն՝ շուտափույթ կերպով խելամիտ վարվեն», - գրել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղի են մտել։ Սպասվում է, որ Իրանը Պակիստանի միջնորդությամբ առաջիկա օրերին կներկայացնի պատերազմի ավարտի շուրջ իր վերանայած առաջարկը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Թրամփը չի ընդունի Թեհրանի ներկայացրած առաջարկը, որով նախատեսվում էր բացել Հորմուզի նեղուցը, իսկ միջուկային ծրագրի հարցը թողնել հետագա բանակցությունների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում