Լեհաստանը և Բելառուսը բանտարկյալների փոխանակում են կատարել. Տուսկը ժամանել է սահման

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը բաց է թողել կառավարության նիստը և ժամանել լեհ-բելառուսական սահման՝ հանդիպելու լրագրող Անդրեյ Պոչոբուտի հետ, որն ազատ է արձակվել «հինգը հինգի դիմաց» ձևաչափով փոխանակման արդյունքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տուսկը գրել է X սոցիալական հարթակում։

Նա նշել է, որ Անդրեյ Պոչոբուտն ազատ է արձակվել՝ հրապարակմանը կցելով հսկիչ անցակետում Պոչոբուտի հետ լուսանկարը։

Մեկ այլ գրառման մեջ Տուսկը հայտնել է, որ փոխանակումը երկու տարվա «դիվանագիտական բարդ աշխատանքի» արդյունքն է, որը հնարավոր է դարձել «լեհ դիվանագետների և դատախազների, ինչպես նաև ամերիկացի, ռումինացի և մոլդովացի բարեկամների ահռելի օգնության շնորհիվ»։  

Ինչպես հաղորդել է ԲելՏԱ գործակալությունը, Բելառուսի և Լեհաստանի միջև «հինգը հինգի դիմաց» ձևաչափով ձերբակալված անձանց փոխանակումը տեղի է ունեցել երկու երկրների սահմանին։ Նշվում է, որ դա Բելառուսի պետանվտանգության կոմիտեի և Լեհաստանի հետախուզության գործակալության միջև բարդ և երկարատև բանակցային գործընթացի գագաթնակետն է, որն իրականացվել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անմիջական հանձնարարությամբ։ Գործողության արդյունքում տարբեր երկրների 10 քաղաքացիներ ազատ են արձակվել և կարողացել են վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

2023 թ. փետրվարի 8-ին Գրոդնոյի մարզային դատարանն ութ տարվա ազատազրկման էր դատապարտել Լեհաստանի հանրային հեռուստատեսության Polonia միջազգային ալիքի լրագրող Անդրեյ Պոչոբուտին։ Լեհական ծագումով Բելառուսի քաղաքացին ձերբակալվել էր 2021 թ. գարնանը, 2022 թ. հոկտեմբերին Բելառուսի պետական ​​անվտանգության կոմիտեն նրան ներառել էր այն անձանց և կազմակերպությունների ցանկում, որոնք մասնակից են ահաբեկչական գործունեությանը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա