Ապրիլի 28-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 ապրիլ,  2026           

 Պետական կառույցներ

Ժամը 11:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության  քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․-  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների թվայնացման աշխատանքները։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38                                  

Ժամը 10:00-ից «Էլիտ Պլազա» հյուրանոցի «Մանթաշով Բալրում» սրահում ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ կազմակերպում է «Տարածաշրջանային զարգացումները եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագիրը կրող կլոր սեղան քննարկումը: Միջոցառումը նվիրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարներին, դրա շրջանակում տրանսպորտային համակարգի զարգացման խնդիրներին, ինչպես նաեւ ներկա իրողությունների ֆոնին տրանսպորտային նախագծերի դերին: Քննարկմանը որպես հատուկ բանախոս հանդես են գալու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը: Հրավիրվել են փորձագետներ նաեւ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Ղազախստանից: 374 60 407040:   

Ժամը 10:00-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում ապրիլի 28-ից մայիսի 1-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ կկայանա Մատենադարանում անցկացվելիք «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարի բացման պաշտոնական արարողությունը։ Սեմինարի բացման արարողությանը ելույթ կունենան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսը: Միջոցառման ընթացքում տեղի կունենան «Հայկական մանրանկարչական արվեստ» նամականիշի մարման արարողություն, ինչպես նաև, Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիայի բացում:

Ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է «Արժանապատիվ աշխատանք եվ անվտանգ միջավայր» խորագրով միջոցառումներ աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ: Ողջույնի խոսք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյան, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգե (համաձայնությամբ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյան: Ժամը 13:00-14:00-ը պանելային քննարկում:

Ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Երևան, Աբովյան 68) ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (Էկոկենտրոն), ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավորությամբ կազմակերպում է տեղեկատվական օր՝ «Երկրի դիտարկման խումբ (ԵԴԽ (GEO) Հայաստանի Հանրապետության անդամակցությունը և ռազմավարական զարգացման հեռանկարները» խորագրով։ Հայաստանի Հանրապետությունը ԵԴԽ անդամ է 2014 թվականից, իսկ ազգային համակարգող կառույցն է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնը։ Տեղեկատվական օրվա բանախոսներն են՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ԵԴԽ հայաստանյան ղեկավար, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵԴԽ Քարտուղարության տնօրեն Յանա Գևորգյանը, ԵԴԽ հայաստանյան գործունեության համակարգող կոնտակտային անձ, ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը: Միջոցառումը նախատեսված է պետական մարմինների, գիտակրթական հաստատությունների և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

 Մամուլի ակումբներ

Ժամը 12:30-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Ընտրակաշառք տալն ու վերցնելը՝ քրեորեն պատժելի արարք» թեմայով։ Բանախոսներ՝ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան:

 Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա բանաստեղծուհի, մանկագիր, վաստակաշատ մանկավարժ Ալվարդ Հովսեփյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական ցերեկույթ և նրա «Ակութներ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: 

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը