Աշխարհ

Կոլումբիայում ապստամբները ռումբ են պայթեցրել Պանամերիկյան մայրուղու վրա. զոհվել է 14 մարդ

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում ապստամբները ռումբ են պայթեցրել Պանամերիկյան մայրուղու վրա. զոհվել է 14 մարդ

Կոլումբիայում Պանամերիկյան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է BBC-ն։

Պայթյունը տեղի է ունեցել Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա դեպարտամենտում. ռումբը պայթել է մայրուղով ավտոբուսի անցնելու պահին։ 14 զոհվածներից բացի, վիրավորվել է առնվազն 38 մարդ։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակման մեջ մեղադրել է ձախակողմյան Խայմե Մարտինես խմբավորման ապստամբներին։

Խայմե Մարտինեսը ծայրահեղ ձախակողմյան FARC-ի նախկին մարտիկներից կազմված խումբ է, որը ավելի քան 50 տարի զինված պայքար է մղել կառավարության դեմ։ 2016 թվականին FARC-ը համաձայնել է զինաթափվել և վերածվել օրինական քաղաքական շարժման, սակայն որոշ անդամներ հրաժարվել են զենքը վայր դնել և շարունակել են գործել նոր, ավելի փոքր խմբերով։

Կոլումբիայում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 31-ին։ Այս ֆոնին արմատական ​​խմբավորումները զգալիորեն ավելացրել են հարձակումները։

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում