Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինային տրամադրված օգնության համար։ «Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին, այս շատ դժվար ժամանակահատվածում մենք ստացել ենք 11 օգնության փաթեթ։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանին այս օգնության համար»,-ասել է նա։

Ալիևն իր հերթին բարձր է գնահատել Ուկրաինայի հետ հարաբերությունները։ «Հիշում եմ 2022 թվականի հունվարին Կիև կատարած իմ այցը։ Ձեզ հետ մտքերի փոխանակումը և հետագա շփումները հետևողականորեն բարձրացրել են Ուկրաինա-Ադրբեջան հարաբերությունները։ Մեր համագործակցությունն ունի շատ ամուր քաղաքական հիմք»,-նշել է նա։

Նա նաև նշել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ քննարկումների մասին՝ ընդգծելով, որ այս ոլորտում նույնպես շատ մեծ հեռանկարներ կան։ «Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ուկրաինայում զարգանում են ռազմաարդյունաբերական համալիրներ, և կան հիանալի հնարավորություններ համատեղ արտադրության, և ընդհանրապես արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության համար»,-ասել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ քաղաքական երկխոսությունից բացի, կողմերը նաև քննարկել են էներգետիկ համագործակցությունը։  «Այստեղ մենք արդեն հասել ենք հաջողությունների՝ SOCAR-ը հաջողությամբ գործում է Ուկրաինայում երկար տարիներ, և համատեղ նախագծերի հիանալի հեռանկարներ ունենք»,-շեշտել է նա։

Հայերեն Русский

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA