Եվրոպա

Մոլդովայի նախագահը ողջունել է ԵՄ աջակցությունն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահը ողջունել է ԵՄ աջակցությունն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունել է Եվրամիության որոշումը՝ Ուկրաինային աջակցելու նպատակով 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։

«Այսօր Եվրամիությունը կրկին ապացուցում է, որ միասնությունը նշանակում է ուժ։ Ես ողջունում եմ Ուկրաինային աջակցելու համար 90 միլիարդ եվրո վարկը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Ուկրաինային ավելի շատ աջակցությունը և ագրեսորի վրա ավելի շատ ճնշումը ներկայացնում է ավելի անվտանգ և պաշտպանված Եվրոպա տանող ուղին», - ասել է նա։

Կիպրոսը, որը նախագահում է Եվրոպական միության խորհրդում, հայտարարել է, որ մեկնարկել են այս վարկի առաջին վճարումներն ապաարգելափակելու ընթացակարգերը. ավելի վաղ Հունգարիան վետո էր դրել Ուկրաինային վարկի տրամադրման վրա երկրի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան իր հերթին ընդգծել է, որ Ուկրաինայում «արդար և երկարատև» խաղաղության հասնելու Եվրամիության ռազմավարությունը հիմնված է Կիևին աջակցության ամրապնդման և Ռուսաստանի վրա ճնշման մեծացման վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում