Թրամփը բացառել է միջուկային զենքի օգտագործումն Իրանի դեմ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադրություն չունի միջուկային զենք օգտագործել Իրանի դեմ՝ պնդելով, որ ամերիկացի զինվորականներն արդեն ոչնչացրել են իրանական բանակի ռազմական ներուժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։
Լրագրողներից մեկը նրան հարցրել է՝ արդյոք նա կօգտագործի միջուկային զենք Իրանի դեմ։
«Մենք դրա կարիքը չունենք։ Իմ ինչի՞ն է դա պետք։ Ինչո՞ւ է նման հիմար հարց հնչում։ Ինչո՞ւ պետք է օգտագործեմ միջուկային զենք, եթե մենք ավանդական եղանակով գլխատել ենք նրանց՝ առանց այն օգտագործելու։ Ոչ, ես այն չեմ օգտագործի։ Ոչ ոքի չպետք է թույլ տրվի միջուկային զենք կիրառել», - պատասխանել է Թրամփը։
Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իրանը երբեք չի չպետք է միջուկային զենք ունենա։