Հանրահավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
1 րոպեի ընթերցում

Քաղաքական ուժերից մեկի հանրահավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նա նշել է, որ ՀՀ քննչական կոմիտե հաղորդում է ներկայացվել տելեգրամյան ալիքներում տարածվող ձայնագրության հիման վրա, որում երկու անձինք քննարկում են հանրահավաքի գնալու համար սննդով և գումարով ապահովելու հարցերը, ինչի հիման վրա էլ վարույթը նախաձեռնվել է:
Թե որ քաղաքական ուժին է առնչվում վարույթը, Քննչական կոմիտեից չեն մանրամասնել՝ խոստանալով լրացուցիչ մեկնաբանությամբ հանդես գալ նախաքննության արդյունքներով։
Կարդացեք հոդվածը` Русский