Եվրոպա

ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է Կիևին 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է Կիևին 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

ԵՄ խորհուրդն ապրիլի 23-ին պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կիպրոսի ներկայացուցչությունը, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհուրդը։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ X-ում գրառման մեջ Կիպրոսի նախագահությունը հայտնել է, որ 20-րդ փաթեթն ընդունվում է՝ «ի պատասխան Ուկրաինայի դեմ ագրեսիայի էսկալացման»։

Մեկ այլ գրառման մեջ Կիպրոսի նախագահությունը նշում է, որ «տքնաջան աշխատել է՝ ապահովելու վարկի համար բոլոր անհրաժեշտ տարրերի առկայությունը»։

«Այս աջակցությունը կօգնի ֆինանսավորել Ուկրաինայի հրատապ բյուջետային և պաշտպանական կարիքները 2026 և 2027 թվականներին», - նշվում է հաղորդագրության մեջ։

Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին ապրիլի 22-ին հավանություն էին տվել Եվրամիության դեսպանները: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել էր Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումը, և Հունգարիան հանել էր վարկի և պատժամիջոցների փաթեթի նկատմամբ իր վետոն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում