Ֆիցոն ողջունել է «Դրուժբա»-ի վերագործարկումը՝ նավթի մատակարարումների դադարեցումն անվանելով աշխարհաքաղաքական պայքարի գործիք

2 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ողջունել է երեք ամսվա ընդմիջումից հետո «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսումը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ սա ցույց է տալիս, որ խողովակաշարը վնասված չէր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ես հիմա կարող եմ շատ բան ասել, բայց միայն մեկ բան կասեմ. կարծում եմ, որ այսօր գիշերը ժամը 2-ին «Դրուժբա» խողովակաշարի բացումը հաստատում է, որ այն վնասված չէր։ Հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին եմ խոսում։ Այն չէր վնասվել, և «Դրուժբա» խողովակաշարն ու նավթը օգտագործվում էին որպես գործիքներ աշխարհաքաղաքական պայքարում», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Ապրիլի 22-ին Եվրամիության դեսպանները հավանություն են տվել Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին: Հունգարիան և Սլովակիան, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից և գազից, խոչընդոտում էին այս գործընթացին Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով: Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածներից:

«Կարծում եմ, որ երեկ և այսօր Ուկրաինայի և Եվրամիության միջև լուրջ հարաբերություններ են հաստատվել վարկի և «Դրուժբա» խողովակաշարի բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների միջոցով», - հավելել է Ֆիցոն։

Ապրիլի 22-ին «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը վերսկսվել էր, որից հետո Հունգարիան հանել էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրման իր վետոն:

Եվրոպա

«Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են նավթի մատակարարումները Սլովակիա

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին