Պակիստանի ՆԳ նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Իրան-ԱՄՆ բանակցություններին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին հանդիպել է ԱՄՆ դեսպան Նատալի Բեյքերի հետ՝ քննարկելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլ կազմակերպելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է X-ում Պակիստանի ներքին գործերի նախարարության գրառման մեջ։

«Հանդիպման ընթացքում մանրամասն մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված վերջին իրավիճակի վերաբերյալ։ Նաև քննարկվել են Իսլամաբադի բանակցությունների երկրորդ փուլի հրավիրման վերաբերյալ դիվանագիտական ​​ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաքվին բարձր է գնահատել Իրանի հետ հրադադարը երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի քայլը՝ ընդգծելով երկարատև լուծման հասնելու համար դիվանագիտական ​​ուղիներով քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

«Մենք նաև Իրանի կողմից դրական առաջընթացի հույս ունենք։

Վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը և ֆելդմարշալ գեներալ Ասիմ Մունիրը բոլոր մակարդակներում գործադրում են բոլոր ջանքերը՝ խնդիրը լուծելու համար։

Հուսով ենք, որ երկու կողմերն էլ հնարավորություն կընձեռեն խնդրի դիվանագիտական ​​և խաղաղ լուծման համար»,- ասել է Մոհսին Նաքվին։

Նատալի Բեյքերն իր հերթին բարձր է գնահատել Պակիստանի կառուցողական դերը տարածաշրջանում խաղաղության և հակամարտությունների կարգավորման խթանման գործում։

Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Ապրիլի 11-12-ին մայրաքաղաք Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ