Մերձավոր Արևելք

Ճապոնիան համաձայնության է եկել Սաուդյան Արաբիայի հետ նավթի մատակարարման ուղիների շուրջ. Kyodo

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան համաձայնության է եկել Սաուդյան Արաբիայի հետ նավթի մատակարարման ուղիների շուրջ. Kyodo

Ճապոնիան և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել նավթի մատակարարումների այլընտրանքային երթուղու կազմակերպման շուրջ, որը շրջանցելու է Հորմուզի նեղուցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի միջև հեռախոսազրույցների ընթացքում:

Ըստ Kyodo գործակալության  կառավարական աղբյուրների՝ երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ այլընտրանքային երթուղին կանցնի Կարմիր ծովով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում