Մերձավոր Արևելք

Բրիտանացի ջրասուզակները պատրաստվում են Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի ջրասուզակները պատրաստվում են Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին

Մեծ Բրիտանիայի ռազմական ջրասուզակները պատրաստվում են ականազերծման գործողություններ իրականացնել Հորմուզի նեղուցում, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico—ն, այս մասին հայտնել են Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ թագավորական ռազմածովային նավատորմի փորձագետները, որոնք պատրաստություն են անցել վնասազերծման և ականազերծման ոլորտում, բերվում են պատրաստ վիճակի՝ անօդաչու համակարգերի հետ մեկտեղ լրացուցիչ գործողություններ իրականացնելու նպատակով։

Մեծ Բրիտանիան նաև հաստատել է, որ ինքնավար ականորսիչներ կտրամադրի նեղուցը պաշտպանելու համար առաջարկվող բազմազգ առաքելության շրջանակում։

Politico-ն նշում է, որ Լոնդոնն այսպիսով ձգտում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ցույց տալ Պարսից ծոցի կարևորագույն ճանապարհներից մեկի պահպանության գործում լուրջ ներդրում ունենալու իր պատրաստակամությունը։

Ավելի վաղ The Washington Post-ը (WP), հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդել էր, որ Պենտագոնի ներկայացուցիչը Կոնգրեսին հայտնել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծման գործողությունը կարող է տևել մինչև վեց ամիս։ Նշվել է նաև, որ այդ գործողությունները հնարավոր կլինի իրականացնել միայն Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի ավարտից հետո։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում