Իրան

Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 22-ին հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանն այլևս մահապատժի չի ենթարկի ութ կանանց։ Պաշտոնական Թեհրանը, սակայն, հերքում է մահապատժի մասին տեղեկությունը՝ նշելով, թե ԱՄՆ նախագահը կեղծ լուրեր է տարածում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Truth Social-ում արված գրառմամբ Թրամփը հայտարարել է, որ ենթադրաբար մահապատժի դատապարտված ութ կանանցից չորսն անմիջապես ազատ կարձակվեն, իսկ մյուս չորսը՝ մեկ ամիս ազատազրկման մեջ կմնան։

«Ես շատ եմ գնահատում, որ Իրանը և նրա առաջնորդները հարգեցին խնդրանքս՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, և դադարեցրին նախատեսված մահապատիժը»,- գրել է ԱՄՆ նախագահը, ով մի քանի օր առաջ հրապարակել էր ութ կնոջ նկար՝ գրելով, թե նրանք մահապատժի են ենթարկվելու Իրանում ու կոչ անելով Թեհրանին հետ կանգնել այդ որոշումից։ Նշվում էր, որ այդ կանայք ձերբակալվել են հունվարյան հակաիշխանական բողոքի ցույցերին մասնակցելու համար։

Իրանական կողմը հորինվածք է որակել ութ կանանց մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունը։ Իրավական լուրերի հաղորդմամբ զբաղվող Mizan գործակալությունից հայտնել են, որ «Թրամփը կրկին մոլորեցվել է կեղծ լուրերով»։ Mizan-ը գրել է, որ մի խումբ կանայք արդեն ազատ են արձակվել, իսկ մի քանիսն էլ սպասում են իրենց գործով դատավճռի հրապարակմանը, որի դեպքում առավելագույնը հնարավոր է ազատազրկում, այլ ոչ թե մահապատիժ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում