Իրան

Միացյալ Նահանգները մտադիր չէ երկար սպասել իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկներին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները մտադիր չէ երկար սպասել իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է սահմանափակել իրավիճակի կարգավորման առաջարկներ ներկայացնելու համար Իրանի ունեցած ժամանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է CNN-ը։

«Թրամփը նախատեսում է սահմանափակ ժամկետ հատկացնել իրանցիներին՝ միասնական առաջարկ մշակելու համար»,- հայտնում է հեռուստաալիքը։

Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի ցանկանում անորոշ ժամանակով երկարաձգել Իրանի հետ հակամարտության հրադադարը։ CNN-ը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Վաշինգտոնը Թեհրանին տեղեկացրել է առաջարկի մշակման համար սահմանափակ ժամանակ ունենալու մասին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թրամփի շրջապատում ընդունում են, որ որքան երկար շարունակվի Հորմուզի նեղուցի շրջափակումը ամերիկյան նավերի կողմից, այնքան մեծ վնաս կկրի համաշխարհային տնտեսությունը։

Ապրիլի 21-ին Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարը՝ մինչև վերջինիս կողմից կարգավորման առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը, երկարաձգելու մասին։

Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի հաստատման մասին։ Այս ընթացքում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել են անարդյունք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում