Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։ 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԽ քարտուղարի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից։

««Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում հանդիպել եմ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,– գրել է Արմեն Գրիգորյանը՝ կից հրապարակելով լուսանկար հանդիպումից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում