Ապրիլի 23-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 ապրիլ,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Կներկայացվեն դեռևս Հայոց ցեղասպանության տարիներին (1915-1923թթ.) հայ անհատների, հայկական հոգևոր, հասարակական-քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները՝ փաստագրման և արխիվային հիմնական կենտրոններով: Ցուցադրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ վաղ հուշագրություններ, օրագրություններ, ֆոտո-դոկումենտալ նյութեր և այլն: ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին, +374 10 39 09 81:

Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Դեռ 19-րդ դարից Դիլդիլյանների մի քանի սերունդների ներկայացուցիչներ Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում զբաղվել են լուսանկարչությամբ, ապա բռնագաղթից հետո հաստատվել Հունաստանում և ԱՄՆ-ում, որտեղ ևս շարունակել են իրենց գործունեությունը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։ +374 43 54 51 79:

Ժամը 16:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում (Չարենցի 15) «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Արևմտահայոց բռնի թուրքախոսությունը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը (ըստ 1955-2025 թթ. Վերժինե Սվազլյանի գրառած ու ձայնագրած նյութերի)» բանախոսությունը: Բանախոս՝ պ.գ.դ. Վերժինե Սվազլյան: ․

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի ԼՀԿ ընտրական փաստաթղթերը։

Ժամը 15:00-ին «Հայաստան» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի ընտրությունների առաջադրման փաստաթղթերը։

Ժամը 20:00-ից Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա Նորայր Խրիմյանի «Արևշատ Ավագյանի մշակութային աշխարհում» գրքի շնորհանդեսը: 

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը