Իրաքի ՆԳՆ պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի քննչական կոմիտեում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետ, գեներալ-դոկտոր Հասան Հադի Լազիզի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից,  հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն ընդգծել է կիբեռհանցագործությունների ոլորտում միջազգային գործընկերների աջակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։

Արսեն Այվազյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաև Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթների առանձնահատկությունները։

Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետն իր հերթին ներկայացրել է Իրաքի իրավապահ համակարգը։ Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ համակարգերի մոդելների առանձնահատկությունները:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխօգնության շրջանակում իրավական հարցումներին արագ արձագանքելու, երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ համագործակցություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Հայերեն فارسی Русский

Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը