Իրան

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Իրանի վրա տնտեսական ճնշումները մեծացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Իրանի վրա տնտեսական ճնշումները մեծացնելու մասին

Իրանական նավահանգիստների շրջափակումն ուղղակիորեն թիրախավորում է իրանական ղեկավարության հիմնական եկամտի աղբյուրները՝ սահմանափակելով ծովային առևտուրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը X-ում հրապարակված գրառման մեջ։

«Ինչպես ԱՄՆ նախագահը հստակեցրել է, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կշարունակեն Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Մի քանի օրվա ընթացքում Խարգ կղզու պահեստը կլցվի, իսկ Իրանի փխրուն նավթահորերը կփակվեն։ Իրանի ծովային առևտրի սահմանափակումն ուղղակիորեն թիրախավորում է ռեժիմի հիմնական եկամտային ուղիները», - ասել է Բեսենթը։

Խարգ կղզին համարվում է Իրանի նավթարդյունաբերության սիրտը. այնտեղով է անցնում Իրանից արտահանումների 90%-ը։

Բեսենթը նաև նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել «տնտեսական զայրույթի» միջոցով՝ համակարգված կերպով խաթարելու Թեհրանի՝ միջոցներ ստեղծելու, դրանք տեղաշարժելու և երկիր վերադարձնելու կարողությունը։

«Գաղտնի առևտրի և ֆինանսների միջոցով այս հոսքերին նպաստող ցանկացած անձ կամ նավ ԱՄՆ պատժամիջոցների ենթարկվելու վտանգի տակ է։ Մենք շարունակում ենք սառեցնել կոռումպացված ղեկավարության կողմից գողացված միջոցները՝ Իրանի ժողովրդի անունից», - հավելել  է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում