Իրան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի հայտարարությունը  հրադադարի երկարաձգման մասին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի հայտարարությունը  հրադադարի երկարաձգման մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին Վաշինգտոնի որոշումը, հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Associated Press-ը։

Ըստ Դյուժարիկի տարածած հաղորդագրության՝ սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և Իրանի ու Միացյալ Նահանգների միջև «դիվանագիտության ու վստահության կառուցման համար չափազանց կարևոր տարածք ստեղծելու ուղղությամբ»։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին օգտագործել այդ խթանը, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը, և կառուցողականորեն ներգրավվել բանակցություններին՝ կայուն և երկարատև կարգավորման հասնելու համար», - ասվում է Դյուժարիկի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Truth Social-ում հայտարարել էր, որ երկարաձգում է Իրանի հետ հրադադարի ռեժիմը, որի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի խորհրդական Մահդի Մոհամադին իր հերթին հայտարարել է, որ հրադադարի երկարաձգումը խորամանկություն է և Վաշինգտոնին թույլ կտա Իսլամական Հանրապետության վրա նոր անակնկալ հարձակում նախապատրաստել։ Մոհամադիի համոզմամբ՝ Միացյալ Նահանգները՝ որպես պարտվող կողմ, «չի կարող պայմաններ թելադրել»:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում