Իրան

Վենսի այցը Պակիստան չեղարկվել է

1 րոպեի ընթերցում

Վենսի այցը Պակիստան չեղարկվել է

Իրանական պատվիրակության հետ բանակցությունների նպատակով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Պակիստան չեղարկվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրին։

Վենսը պետք է Իսլամաբադ մեկներ, որպեսզի ապրիլի 22-ին բանակցություններ վարեր իրանական կողմի հետ։

«Դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ հետագա նորությունները կհայտարարվեն Սպիտակ տան կողմից», - ասել է աղբյուրը։

Մինչ այս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարն անորոշ ժամանակով երկարաձգելու մասին։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու որոշում չի կայացվել։ Ըստ իրանցի պաշտոնյաների՝ Թեհրանը չի ցանկանում բանակցել սպառնալիքների ներքո։  

Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում