Թրամփը Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի խնդրանքով երկարաձգում է Իրանի հետ ապրիլի 8-ին հաստատված երկշաբաթյա հրադադարը, որի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

Թրամփի խոսքով՝ Իրանի վրա հարձակումները կկասեցվեն, մինչև այդ երկրի «առաջնորդները և ներկայացուցիչները կարողանան միասնական առաջարկով հանդես գալ»։

Միևնույն ժամանակ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի։

«Հետևաբար, ես մեր զինված ուժերին հրահանգել եմ շարունակել շրջափակումը և ամեն առումով մնալ պատրաստ և կարողունակ։ Հրադադարը կերկարաձգվի այնքան ժամանակով, մինչև նրանք առաջարկ ներկայացնեն, և քննարկումներն ավարտվեն՝ այս կամ այն կերպ», - հավելել է Թրամփը։

Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը չի ցանկանում, որ Հորմուզի նեղուցը փակ մնա, քանի որ դրա պատճառով օրական 500 միլիոն դոլար է կորցնում։ Թրամփի խոսքով՝ եթե Իրանի ծովային շրջափակումն ավարտվի, ապա նրանց հետ «երբեք գործարք չի կնքվի, մինչև մենք չպայթեցնենք նրանց երկրի մնացած հատվածը, այդ թվում՝ նրանց ղեկավարներին։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X--ում իր և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Իրանի հետ հրադադարը երկարաձգելու համար՝ նշելով, որ դա թույլ կտա շարունակել դիվանագիտական ջանքերը։ Նա հույս է հայտնել, որ երկու կողմն էլ կշարունակեն պահպանել հրադադարը և Իսլամաբադում նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում խաղաղության համապարփակ համաձայնագրի կհասնեն։

Հայերեն English Français Русский

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի հայտնաբերման դեպքի հանգամանքները

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները

Պլուտոնը, կյանքի որոնումները Տիեզերքում ու անհայտը բացահայտելու մարդկության անհագ ձգտումը. հարցազրույց ինժեներ Ալան Սթերնի հետ

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում