Ապրիլի 22-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 ապրիլ,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցի «Արարատ» սրահում Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում։ Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կներկայացնի Կառավարության իրականացրած ուսումնասիրություններն ու գործողությունները ապատեղեկատվական արշավների դեմ։ Հանդիպման շրջանակում ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը կներկայացնի կենտրոնի կողմից ստեղծված «Stugel.am» կոնտենտի ստուգման նոր հարթակը։ Կքննարկվեն հնարավոր համագործակցության ձևաչափերը։ ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյան, 060 407040:

Ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում (Մ.Բաղրամյան 24/6, 10-րդ հարկ) կանցկացվեն «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» և «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում. էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» միջազգային աշխատաժողովները։ Կազմակերպիչներ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն և Լեհաստանի Սեդլցեի համալսարան։ Ժամը 14։00-ին կմեկնարկի «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» աշխատաժողովը։ Իսկ 16։30-ին կմեկնարկի «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» աշխատաժողովը։ Աշխատաժողովների ընթացքում զեկուցումներով հանդես կգան առաջատար մասնագետներ. Հայաստանից, Վրաստանից և Լեհաստանից։ ՀՀ ԳԱԱ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկայանա կայուն զարգացման հարցերին նվիրված Մեդիամաքս մեդիա ընկերության ամենամյա կոնֆերանսը: Բացման խոսք՝ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյան: 09:35-ին՝ Ջոն Հոբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակի պրեզենտացիա, ԶՊՄԿ-ի կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյան: 09:40-ից՝ պանելային քննարկումներ. «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրությու՞ն, թե՞ գործակցության հնարավորություն»:

Ժամը 14:00-ին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում /Աբովյան 52/ կկայանա «Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական, կրոնական և սոցիալական գաղափարների վերընթերցումը» խորագրով մասնագիտական աշխատաժողով։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ԱԺ նախընտրական շրջանում ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը» թեմայով։ Բանախոսներ՝ քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյան, քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» մտակենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյան:

Մշակույթ

Ժամը 18:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա Ռուբեն Բաբայանի և Ռուզաննա Խալաթյանի «Հույզեր, լռություն և ժամանակ» ցուցահանդեսի բացումը։ Ներկայանալով մեկ ցուցահանդեսի շրջանակներում՝ արվեստագետները միաձուլում, միավորում են մի ներքին հոսքի մեջ գեղանկարչությունը և գոբելենը՝ արտահայտելով համատեղ ապրած ժամանակի, տեսածի, զգացածի և լռության մեջ հասունացած մտքերը:

Ժամը 19:30-ին «Կոնդ Հաուս»-ում կկայանա մեդիամանիպուլացիայի մասին կինոդիտում-քննարկում։ Andranik Zatikyan:

Հայերեն Русский

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ