Եվրախորհրդարանում քննարկվել են ընտրությունների համատեքստում Հայաստանին սպառնացող հիբրիդային վտանգները

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանում քննարկում է անցկացվել՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում Հայաստանին սպառնացող հիբրիդային վտանգների թեմայով։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ «Հիբրիդային սպառնալիքներն ու ապատեղեկատվությունը. քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ընտրություններում» խորագրով միջոցառման ընթացքում եվրոպացի պաշտոնյաներն ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանը տարածաշրջանում մնում է ժողովրդավարական զարգացման կարևոր, բայց դեռ խոցելի օրինակ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանի խոսքով՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները ներկայում առավել սերտ են, իսկ Հայաստանը տարածաշրջանում առանձնանում է որպես դրական օրինակ։ Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է ռուսական միջամտության և ժողովրդավարության դեմ ուղղված տարբեր սպառնալիքների մասին։

Քննարկման մասնակիցները նշել են, որ ռուսական ազդեցությունը դրսևորվում է ապատեղեկատվության, զգացմունքային մանիպուլյացիաների, խաղաղության դեմ նարատիվների և ընտրական գործընթացների նկատմամբ անվստահություն սերմանելու միջոցով։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Հայաստանում գործում են բավարար մեխանիզմներ ընտրությունները պաշտպանելու համար, սակայն պրոռուսական խմբերը փորձում են հանրության մեջ ձևավորել այն պատկերացումը, թե ընտրությունները կեղծվելու են։

Իրավաբան Լուսինե Հակոբյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը գործում է խիստ բևեռացված միջավայրում, որտեղ որոշ դերակատարներ շարունակում են պաշտպանել ժողովրդավարական գործընթացները, իսկ մյուսները վերարտադրում են ռուսամետ նարատիվներ։

Քննարկման ավարտին շեշտվել է, որ 2026 թվականի ընտրությունները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար, իսկ Եվրամիության ավելի մեծ աջակցությունը կարող է կարևոր դեր խաղալ երկրի դիմադրողականության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։  

Հայերեն العربية English فارسی Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում