Մոլդովան կայուն տեմպերով առաջ է շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցում. Մարթա Կոս

3 րոպեի ընթերցում

Քիշնևի իշխանությունները կայուն տեմպերով առաջ են շարժվում Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում՝ չնայած արտաքին ճնշումներին և Ուկրաինայում պատերազմի հետևանքով ստեղծված լարված տարածաշրջանային իրավիճակին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին Եվրախորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Չնայած Ռուսաստանի կողմից ճնշմանը և Ուկրաինայում պատերազմի հետևանքներին ՝ Մոլդովայի Հանրապետությունը կայուն տեմպերով իրականացնում է բարձրորակ բարեփոխումներ», - ասել է Կոսը։

Նա հաստատել է, որ Մոլդովայի տեխնիկական առաջընթացը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։

«Նախորդ ամիս անդամ պետությունները մեզ տվեցին բոլոր 33 բանակցային գլուխների շուրջ տեխնիկական բանակցություններ սկսելու մանդատ: Սա մոլդովացի ժողովրդի արտակարգ ջանքերի ճանաչումն էր», - նշել է նա։

Կոսն ընդգծել է, որ Մոլդովան և Ուկրաինան առաջատարներ են կատարողականի ցուցանիշներով, մինչդեռ Արևմտյան Բալկաններում առաջընթացը մնում է դանդաղ։

Կոսն իր «մտահոգությունն» է հայտնել Վրաստանում և Սերբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, որտեղ, ըստ նրա, ժողովրդավարական նահանջը հեռացնում է այս երկրներին ԵՄ-ից, մինչդեռ Մոլդովայի Հանրապետությունը վճռական քայլեր է ձեռնարկում եվրոպական քաղաքական տարածքում ամրանալու ուղղությամբ:

Հանձնակատարն իր խոսքն ավարտել է՝ կրկնելով, որ ընդլայնումը «Եվրոպական միության ամենակարևոր ռազմավարական քաղաքականություններից մեկն է», և որ Մոլդովայի Հանրապետությունը մայրցամաքում խաղաղության և կայունության այս տեսլականի էական մասն է կազմում։

Մոլդովայի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու իր դիմումը ներկայացրել է 2022 թ. մարտի 3-ին, իսկ 2022 թ. հունիսի 23-ին ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ՝ բարեփոխումները շարունակելու առաջարկով։

2024 թ. հունիսի 25-ին պաշտոնապես սկսվել են անդամակցության շուրջ բանակցությունները։

2025 թ. սեպտեմբերին Մոլդովայի Հանրապետությունն ավարտել է ԵՄ-ի հետ երկկողմանի սքրինինգը՝ փուլ, որը վերլուծում է ազգային օրենսդրության համատեղելիությունը եվրոպական օրենսդրության հետ։ 2025 թ. դեկտեմբերի կեսերին երկիրը սկսել է տեխնիկական քննարկումներ առաջին բանակցային գլուխների վերաբերյալ։ Քիշնևի իշխանություններն ընդգծել են, որ այս փուլը նշանավորում է անդամակցության շուրջ բանակցությունների վճռորոշ փուլը, որը կհանգեցնի Մոլդովայի Հանրապետության՝ ԵՄ-ին ինտեգրման գործընթացում ապագա առաջընթացի։

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ