Իրան

ԱՄՆ ռազմածովային ուժերը լցանավ են կալանել Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերը լցանավ են կալանել Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

ԱՄՆ պատերազմի նախարարությունը հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության (INDOPACOM) պատասխանատվության գոտում Tifani լցանավի կալանման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պենտագոնը գրել է X-ի իր էջում:

«Այս գիշեր ԱՄՆ զինված ուժերն INDOPACOM-ի պատասխանատվության գոտում իրականացրել են պատժամիջոցների ներքո գտնվող M/T Tifani լցանավի զննում և կալանում և բարձրացել են առանց երկրի նշման նավի վրա՝ առանց որևէ միջադեպի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները կշարունակեն միջոցներ ձեռնարկել մատակարարումների այն ցանցերի կասեցման համար, որոնք ԱՄՆ-ն համարում է անօրինական, և որոնք նյութական աջակցություն են ցույց տալիս Իրանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում