Իրավունք

Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է մի շարք ընկերությունների կողմից անապրանք գործարքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործությունների արդյունքում ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 326 մլն ՀՀ դրամի վնասը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում