Երևան

Երևանի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագծի քվեարկությունը չկայացավ` քվորում չլինելու պատճառով

1 րոպեի ընթերցում

Երևանի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագծի քվեարկությունը չկայացավ` քվորում չլինելու պատճառով

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման նախագծի քվեարկությունը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու որոշման նախագիծը ներկայացրել էր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է նախագիծը լրացուցիչ քննարկել ավագանու մյուս խմբակցությունների հետ և համաձայնության հասնելու դեպքում այն ներառել առաջիկա նիստերից մեկի օրակարգում։

«Քանի որ, ինչպես հասկացա, սկզբունքային անհամաձայնություն չկար, մասնավորապես, «Հանրապետություն» խմբակցության կողմից, իսկ մի շարք գործընկերներ ևս հարաբերականորեն դրական և բովանդակային մոտեցում ունեին, առաջարկում եմ շարունակել քննարկումները»,- նշել է քաղաքապետը։

Ավինյանը նաև երևանցիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել քվեարկություններին «Ակտիվ քաղաքացի» հարթակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում