Իրավունք

Երևանում երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

1 րոպեի ընթերցում

Երևանում երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Երևանում 8 համարի երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Հայաստանի քննչական կոմիտեից։ 

Ավելի վաղ «Արմ ենպրես»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Հալաբյան փողոցում 8 համարի երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առնչությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում