Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին:

ԱԽ քարտուղարը շնորհավորել է հատուկ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և զարգացման հեռանկարները: 

Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան:

Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավածության արդյունքում ձևավորված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում