Հայաստան

Հյուսիս-հարավ մայրուղու կառուցմամբ մեր երկրի տարանցիկ ներուժը կկարողանանք օգտագործել առավելագույն չափով․ Եղիազար Վարդանյան

1 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ մայրուղու կառուցմամբ մեր երկրի տարանցիկ ներուժը կկարողանանք օգտագործել առավելագույն չափով․ Եղիազար Վարդանյան

Հյուսիս-հարավ մայրուղու դերը Հայաստանի տնտեսական զարգացման համար անգնահատելի է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ անդրադառնալով Հյուսիս-հարավ մայրուղու նշանակությանը։

«Լոգիստիկ հնարավորությունները, որոնք կընձեռի Հյուսիս-հարավ մայրուղին, կունենան դրական մեծ ազդեցություն։ Մայրուղին կնպաստի մեր տարածքների բազմակենտրոն զարգացմանը։ Կունենանք հնարավորություն մեծ ու մատչելի հասանելիություն ապահովել Երևանից հեռու բնակավայրերի և մայրաքաղաքի միջև։ Մեծ տնտեսական էֆեկտ կունենանք նաև բեռնափոխադրումների առումով։ Այսօր օգտագործում ենք Հայաստանի տարանցիկ ներուժի փոքր մասը միայն, մինչդեռ Հյուսիս-հարավի կառուցմամբ մեր երկրի տարանցիկ ներուժը կկարողանանք օգտագործել առավելագույն չափով՝ ինչը կնպաստի և՛ քաղաքացիների, և՛ պետության բարեկեցության աճին ու զարգացմանը»,- ասաց Վարդանյանը։  

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում