Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղության հաստատման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

«Մենք չենք թուլացնում ուշադրությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այնտեղ, կարծես, շարունակվում են ամուր խաղաղության և կայունության որոնումները։ Մենք նկատում ենք հուսադրող միտումներ՝ ուղղված երկու երկրների միջև համապարփակ միջպետական ​​խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է դեպի ամուր խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում», - նշել է նա։

Կարդացեք հոդվածը` فارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում