Քաղաքականություն

Լատվիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Լատվիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Լատվիան ողջունում է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում: 

Նրա խոսքով՝ կողմերի միջև համաձայնությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ «Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում մենք տեսնում ենք կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը», - նշել է նա՝ հավելելով, որ կարևոր է միջազգային հանրության աջակցությունն այս գործընթացին։

«Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը զգալիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում՝ փոխկապակցվածության ոլորտում», - ասել է նախարարը:

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում