Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի կալանումը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների կողմից իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի կալանման առնչությամբ ՝ կոչ անելով բոլոր կողմերին պատասխանատու կերպով պահպանել հրադադարի համաձայնությունը։

«Հորմուզի նեղուցում իրավիճակը զգայուն է և բարդ», - Reuters-ի փոխանցմամբ, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա նշել է, որ ներգրավված կողմերը պետք է խուսափեն հետագա սրացումից և «ստեղծեն անհրաժեշտ պայմաններ նեղուցով բնականոն տարանցման վերսկսման համար»։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կրակ է բացել և կալանել է իրանական բեռնատար նավ, որը փորձել է խախտել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ նավը Չինաստանից էր ուղևորվում և խոստացել են հակահարված տալ «ամերիկյան զինված ուժերի զինված ծովահենությանը»։

Իրան

ԱՄՆ-ն Օմանի ծոցում իրանական նավ է կալանել. Իրանի զինվորականները խոստանում են պատասխան հարվածով հանդես գալ

 

Հայերեն Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը