Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինվորական ծառայությունից ազատվելու նպատակ հետապնդող անձի փոխարեն. ՔԿ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ժ.Ս.-ն տեղյակ լինելով, որ Գ.Դ.-ն 2022 թվականի ձմեռային զորակոչին առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի է ճանաչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, իսկ Ն.Հ.-ն որդուն՝ Ռ.Խ.-ին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու ապօրինի նպատակ է հետապնդում, առաջարկել և խորհուրդներ տալու եղանակով նախնական համաձայնության է եկել վերջիններիս հետ՝ Ռ.Խ.-ի փոխարեն Գ.Դ.-ի կողմից համապատասխան հետազոտություն անցնելու, փաստաթուղթ կեղծելու և այն զինկոմիսարիատ ներկայացնելու եղանակով օգտագործելու վերաբերյալ՝ կազմակերպելով և ղեկավարելով նշված հանցանքի կատարումը:

«Ժ.Ս.-ի ցուցումով, 2024 թվականի մայիսի 30-ին Ն.Հ.-ն իր որդու փոխարեն Գ.Դ.-ին ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ներկայացրել են Ռ.Խ.-ի ծննդյան վկայականը և Գ.Դ.-ն նրա փոխարեն անցել է ՄՌՏ հետազոտություն:

Արդյունքում՝ բժիշկը կազմել է կեղծ փաստաթուղթ՝ չգիտակցելով, որ Ռ.Խ.-ի փոխարեն հետազոտության է ենթարկվել Գ.Դ.-ն:

Ռ.Խ.-ն տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ կազմված փաստաթուղթը կեղծ է, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերջնականապես ապօրինի ազատվելու նպատակով այն ներկայացրել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատ, որի հիման վրա վերջինս ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, քանի որ ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի որոշման ընդունումից հետո նշված հիվանդության առկայությունն այլևս զորակոչիկին չի ազատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ռ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ն.Հ.-ի, Գ.Դ.-ի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ժ.Ս.-ի նկատմամբ՝ 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը կազմակերպելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը