Երևանում ապրիլից բարձրացել են շտապօգնության անձնակազմի աշխատավարձերը
1 րոպեի ընթերցում

Երևանում այս տարվա ապրիլից բարձրացել են շտապօգնության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
«Բժիշկները, բուժքույրերն ու ֆելշերներն ապրիլ ամսվա համար կստանան 20 տոկոսով ավել աշխատավարձ։ Գծային բրիգադների դեպքում՝ վարորդները կստանան 30 տոկոս, ֆելշերական ու հոգեբուժական բրիգադները՝ 25 տոկոս ավել աշխատավարձ»,-ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ քանի որ բարձրացումը հաշվարկվել է մարտից, այդ ամսվա համար միանվագ կտրամադրվի նաև պարգևատրում՝ 40 հազարական դրամի չափով։