Քաղաքականություն

Երևանում անցկացվել է Անվտանգության առաջին համաժողովը

2 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվել է Անվտանգության առաջին համաժողովը

Երևանում ապրիլի 19-ին կայացել է «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած Անվտանգության 1-ին երևանյան համաժողովը, որը կրում էր «Պաշտպանելով ինքնիշխանությունը» խորագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես հայտնում է «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, համաժողովին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության, մեդիա և փորձագիտական համայնքների, բիզնես շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ։

Միջոցառումը հրավիրվել էր՝ քննարկելու Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն ու ինքնիշխանության պաշտպանության ուղիները։

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Արեգ Քոչինյանը, որից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ՝ նվիրված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի ժողովրդավարական ընթացքին, հիբրիդային սպառնալիքների պայմաններում պետության, մեդիայի և քաղաքացիական հասարակության անելիքներին։

Օրվա ավարտին նախատեսված էր եզրափակիչ քննարկում՝ «Ինքնիշխանությու՞ն, թե՞ գուբեռնիա» թեմայով, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության համար առաջ եկած մարտահրավերներին։

Անվտանգության երևանյան համաժողովը, որն այսուհետ կդառնա ամենամյա միջոցառում, նպատակ ունի ստեղծել բաց հարթակ Հայաստանի անվտանգային օրակարգի, ժողովրդավարության ամրապնդման և ինքնիշխանության պահպանման վերաբերյալ մասնագիտական ու հանրային երկխոսության համար։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում